Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Ռուսաստանում մայրը 15-րդ հարկից նետել է 7-ամյա դստերը

Ռուսաստանում մայրը 15-րդ հարկից նետել է 7-ամյա դստերը
27.12.2016 | 17:04

Մերձմոսկովյան թաղամասերից մեկում հայտնաբերվել է 7 տարեկան աղջկա դի, ով մահացել է բարձրությունից ընկնելու հետևանքով: Պարզվել է, որ 19։30-ին տեղի բնակչուհիներից մեկն իր բնակարանի պատուհանից դուրս է նետել ավագ դստերը։

Կրտսեր դուստրը, որը 5 տարեկան է, չի տուժել: Դեպքի պահին երեխաների հայրը աշխատանքի է եղել։ Ընտանիքում կոնֆլիկտ չի եղել, ծնողներին ու երեխաներին ծանոթները դրական են բնութագրում։ Մորը ձերբակալել են, բժիշկների եզրակացությամբ, նա ծանր հոգեվիճակում է։ ՌԴ Քննչական կոմիտեի Մոսկովյան շրջանի քննչական վարչությունում հաստատել են այս փաստը ու նշել, որ քրեական գործ է հարուցված։

Դիտվել է՝ 1581

Մեկնաբանություններ